Սեպտեմբերի 23-ին Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի աշխատակազմի ղեկավար Ալեքսանդր Լոտորեւը շարունակեց ծանոթանալ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատանքներին: ԱԺ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունում, քարտուղարությունում, գործերի կառավարչությունում, օրենսդրության վերլուծության եւ զարգացմանվարչությունում, տեղեկատվական վարչությունում նրան ներկայացվեցին կանոնակարգային գործառույթները, աշխատակարգը, ծրագրերը:
ՌԴ Պետական Դումայի աշխատակազմի ղեկավար Ալեքսանդր Լոտորեւը անդրադարձավ Պետդումայի գործունեությանը`զուգահեռներ անցկացնելով երկու երկրների խորհրդարանների համապատասխան վարչությունների միջեւ: Նա պատրաստակամություն հայտնեց փորձի փոխանակման եւ Պետդումա այցելության համար ստեղծել բարենպաստ պայմաններ` ընդգծելով համագործակցության կարեւորությունը: